Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է Վրաստանի ուղղությամբ չվերթների ժամանակացույցը, որը նախատեսված է մինչև մարտի 16-ի ժամը 10: 00-ն
Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կիրառված սահմանափակումները հաշվի առնելով, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է միջազգային չվերթների ժամանակացույցը, որը նախատեսված է Վրաստանի ուղղությամբ մինչև մարտի 16-ի ժամը 10: 00-ն:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ-ը, նախարարությունը և արտերկրում գտնվող Վրաստանի դեսպանությունները պարբերաբար կհրապարակեն միջազգային թռիչքների ժամանակացույցները և տեղեկությունները այն մասին, թե այս պահի դրությամբ ինչ միջազգային չվերթներ են իրականացվում դեպի Վրաստան:
Ըստ նրանց, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, մարտի 15-ից մինչև մարտի 16-ի 10: 00-ն կիրականացվեն հետևյալ չվերթները.
10:40 Շարժա-Թբիլիսի (չեղարկված է) , 10:40 Բաքու-Թբիլիսի (չեղարկված է), 11:15 Ստամբուլ-Թբիլիսի, 11:30 Դոհա-Թբիլիսի, 11:45 Նուրսուլթան-Թբիլիսի (չեղարկված է), 12:35 Մինսկ – Թբիլիսի, 13:10 Թել-Ավիվ – Թբիլիսի, 14:15 Քուվեյթ-Թբիլիսի (չեղարկված է), 14:20 Շարժա-Թբիլիսի, 14:20 Էր Ռիադ-Թբիլիսի, 15:50 Դուբայ-Թբիլիսի, 17:15 Թել-Ավիվ – Թբիլիսի (չեղարկված է), 17:20 Ստամբուլ-Թբիլիսի, 17:35 Երևան-Թբիլիսի, 20:15 Դոհա-Թբիլիսի, 21:15 Թել-Ավիվ – Թբիլիսի (չեղարկված է), 21:30 Կիև-Թբիլիսի, 21:45 Ալմաթի – Թբիլիսի, 22:45 Բաքու-Թբիլիսի (չեղարկված է), 23:40 Ակտաու-Թբիլիսի, 00:20 Վիեննա-Թբիլիսի, 00:25 Ստամբուլ-Թբիլիսի (չեղարկված է), 00:35 Թել-Ավիվ – Թբիլիսի (չեղարկված է), 02:05 Կիև-Թբիլիսի, 02:50 Մինսկ-Թբիլիսի, 03:00 Թել-Ավիվ – Թբիլիսի (չեղարկված է), 03:05 Ստամբուլ-Թբիլիսի, 03:10 Երևան-Թբիլիսի (չեղարկված է), 03:35 Դուբայ-Թբիլիսի (չեղարկված է), 04:25 Մյունխեն-Թբիլիսի, 04:30 Ռիգա – Թբիլիսի, 04:40 Աթենք – Թբիլիսի, 05:25 Ստամբուլ-Թբիլիսի: