Հայաստանին օգնելու հարցով անհրաժեշտության դեպքում կշարունակվի ակտիվ հաղորդակցությունը, այդ թվում համապատասխան գերատեսչությունների ներգրավվածությամբ. Վրաստանի ԱԳՆ

17:09, 05.06.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հայ գործընկերը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արտգործնախարարին Վրաստանի կառավարության կողմից հայկական կողմի հետ ակտիվ և ինտենսիվ հաղորդակցության համար:

Զրույցի ընթացքում նախարարները լրատվություն են փոխանակել նոր կորոնավիրուսի տարածման ներկա վիճակի և այն գործողությունների մասին, որոնք կառավարություններն իրականացնում են վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Դավիթ Զալկալիանին Վրաստանի վարչապետի անունից ևս մեկ անգամ առաջարկել է հայկական կողմին, անհրաժեշտության դեպքում ցանկացած պահին օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետի անունից շնորհակալություն է հայտնել օգնության առաջարկի համար և նշել, որ բարձր է գնահատում վրաց ժողովրդի աջակցությունը այս դժվարին մարտահրավերի ժամանակ: Նախարարները պայմանավորվել են, որ Հայաստանին օգնելու հարցով անհրաժեշտության դեպքում կշարունակեն ակտիվ հաղորդակցությունը, այդ թվում համապատասխան ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ:

Զրույցի ընթացքում կողմերը լրատվություն են փոխանակել նաև անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ և նշել, որ համավարակի ընթացքում տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը առավել կարևոր:

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ, այդ թվում արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում համագործակցության հարցերը:

Նշվել է, արևելյան գործընկերության ձևաչափի առանձնահատուկ նշանակությունը նրանում ներգրավված երկրների համար, ինչպես նաև քննարկել են գալիք մինիստերիալի հարցերը: Նախարարները հույս են հայտնել, որ համավարակի ավարտից հետո հնարավոր կլինի վերականգնել բարձր մակարդակի այցերը: Զոհրաբ Մնացականյանը  Դավիթ Զալկալիանիին հրավիրել է Հայաստան:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ