Դեսպանների վրա հարձակումը այն պետությունների անպատվությունն է, որոնց նրանք ներկայացնում են, մեկ անգամ ևս դատապարտում ենք Գերմանիայի դեսպանի հասցեին հնչեցված հրապարակային մեկնաբանությունները. ԱԳՆ

12:21, 30.06.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Եվրամիության առաքելության կողմից տարածած հայտարարությանը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ևս մեկ անգամ հաստատում են Վրաստանի և արտաքին գործերի նախարարության հարգանքը, երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային առաքելությունների նկատմամբ:

«Մենք գտնում ենք, որ հենց նրանց ազնվությունն ու արհեստավարժությունը զգալի ներդրում ունեն մեր երկրի զարգացման ճանապարհին, ինչպես նաև նպաստում են մեր գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ երկրի բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Բոլորը պետք է լավ գիտակցեն, որ դեսպանները մեր երկրում ներկայացնում են իրենց պետությունները, հետևաբար նրանց վրա հարձակվելը այդ պետությունների անպատվությունն է:
Դեսպանների գործունեությունը հենց այն մեծ բարեկամության ու գործընկերության արտացոլումն է, որը Վրաստանը հաստատել է միջազգային հանրության հետ:

Այդ թվում է նաև Գերմանիանն, որի հետ մենք ունենք համագործակցության բարձր մակարդակ, որը հատկապես հզորացել է վերջին տարիներին: Գերմանիան մեծ դեր է խաղացել Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման գործում: Բոլորս լավ ենք հիշում մեր երկրի անկախության առաջին տարիներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Այս աջակցությունը շարունակվում է նաև այսօր և հստակեցվում է տարեց տարի, մեր երկրի համար այնպիսի հիմնարար հարցերում, ինչպիսիք են՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը»,- ասված է հայտարարության մեջ, և նշված, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Վրաստանում Գերմանիայի դեսպանի հանդեպ արված մեկնաբանությունները:

Եվրամիությունը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի հասցեին վերջին օրերին արված մեկնաբանությունների կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն, որում ասվում է, որ կազմակերպությունը դատապարտում է Գերմանիայի դեսպանի հասցեին որոշ քաղաքական առաջնորդների և մամուլի կողմից իրակականացրած հարձակումները:

Նմանատիպ