Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին շնորհավորել է անկախության օրվա առթիվ:
«Միասին աշխատում ենք այն բանի համար, որ ամրապնդենք մեր ընկերությունը, թափանցիկությունը և մեր ժողովրդի բարեկեցությունը»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության նամակում, որը հրապարակվել է թվիթերի պաշտոնական էջում:
Հայաստանը այսօր տոնում է իր անկախության օրը: 1990 թվականի սեպտեմբերի 21-ին, այն ժամանակվա գերագույն խորհրդի որոշմամբ, երկրում անց է կացվել Խորհրդային Միությունից դուրս գալու և անկախ պետություն հայտարարելու մասին հանրաքվե: Բնակչության 94 տոկոսը աջակցել է այդ նախաձեռնությանը: