Վրաստանի Առաջին ալիքով, նախագահի թեկնածուների միջև այսօր անցկացվելու է ևս մեկ բանավեճ
Վրաստանի Առաջին ալիքով, նախագահի թեկնածուների միջև այսօր անցկացվելու է ևս մեկ բանավեճ

Այսօր, հոկտեմբերի 18-ին, Առաջին ալիքով անցկացվելու է Վրաստանի նախագահի թեկնածուների ևս մեկ բանավեճ, որին մասնակցելու է երեք թեկնածու:

Բանավեճն անցկացվելու է Միխեիլ Սալուաշվիլու, Թեյմուրազ Շաշիաշվիլու և Բեսարիոն Թեդիաշվիլու մասնակցությամբ: Շաշիաշվիլուն և Թեդիաշվիլուն բանավեճի է հրավիրել Միխեիլ Սալուաշվիլին:

Հիշեցնենք, Առաջին ալիքը ընտրությունների մասնակից թեկնածուներին հնարավորություն է տալիս, բանավեճի հրավիրել միմյանց և համաձայնության դեպքում, պատրաստ է նրան տրամադրել եթերաժամանակ:

Առաջին ալիքի եթերում նման ձևաչափով բանավեճն այսօր անցկացվելու է արդեն հինգերորդ անգամ: