Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը

Վրաստանի առաջին ալիքը արձագանքում է «Ռուսթավի 2»-ի լրագրող, Նոդար Մելաձեի կողմից սոցիալական ցանցում տարածած լրատվությանը:

«Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրգանական օրենքի 131  հոդվածի 1-ին և երկրորդ մասերի համաձայն.

  1. Դատարանը պարտավոր է ապահովել դատական նիստի ՝ ձայնա-տեսագրություն: Դատարանը պահանջի հիման վրա պետք է ապահովի տեսա-ձայնագրության ձեռնհասությունը: Եթե դատարանի կողմից հայտարարվել է վճիռ դատական նիստի մասնակիորեն կամ ամբողջովին փակման մասին, կողմերը պարտավոր են ստորագրել տեսա-ձայնագրության չտարածման մասին թաստաթուղթը:
  2. Հանրային հեռարձակողը իրավասու է, անսահմանափակ իրականացնել դատական գործընթացի լուսանկարահանումը, կինո, վիդեո, ձայնագրությունը, բացի այն դեպքերի, երբ դատարանի կողմից հայտարարվել է վճիռ դատական նիստի մասնակիորեն կամ ամբողջովին փակման մասին: Հանրային հեռարձակողը պարտավոր է ապահովել ձայնագրության փոխանցումը մասսայական լրատվության այլ հնարավորություններին, նրանց ցանկության դեպքում:

Ելնելով այս բանից, Վրաստանի առաջին ալիքը օգտվել է օրենքով շնորհված իրավասությամբ և իրականացրել է Նիկանոր Մելիայի դատական նիստի նկարահանումը և ձայնագրության անփոփոխ տեսքով փոխանցումը այլ հնարավորություններին:

Կտրականապես անընդունելի է որևէ տիպի մեկնաբանություն այն կապակցությամբ, որ նյութը փոխանցվել է մշակված տեսքով:

Ընդգծում են, որ նկարահանված տեսանյութը այլ մամուլի հնարավորություններին փոխանցվել է առանց մշակման:

Թբիլիսիի քաղաքային դատարանի կայք էջում տեղադրված է հատուկ ձև և մանրամասն լրատվություն հետաքրքրված մամուլի հնարավորությունների համար:

Տարածված հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի առաջին ալիքը չի ապահովում այլ ալիքների համար նշված նյութի փոխանցումը, կամ այն փոխանցում է փոփոխված ձևով, սուտ է և ծառայում է ալիքի խտրականությանը:

Այսպիսով Նոդար Մելաձեի հայտարարությունը հերթական սադրանք է և հասարակությանը սխալ լրատվություն փոխանցելու փորձ: