Վրաստանի առաջընթացը կլինի ճանաչված և մենք կգտնենք ուղիներ, թե ինչ ձևով է պատկերվելու այդ առաջընթացը. Ենս Սթոլթենբերգ
Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները, զինված ուժերի արդիականացումը, բավարարի ՆԱՏՕ-ի չափանիշներին, կայունացնի օրենքի գերագույնության պաշտպանությունը, ապահովի անկախ արդարադատություն, պայքարի կոռուպցիայի դեմ,- այսպես է պատասխանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Առաջին ալիքի լրագրողի հարցին, ինչ քայլեր պետք է անի Վրաստանը, որպեսզի հաստատի, որ արժանի է անդամակցել դաշինքին:
Ինչպես հայտարարել է Սթոլթենբերգը, նշված բարեփոխումները կօգնեն Վրաստանին՝ հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին:
«Վստահ եմ, Վրաստանի կողմից ունեցած առաջընթացը կլինի ճանաչված և մենք կգտնենք ուղիներ: Կոնկրետ ինչ ձևով է պատկերվելու առաջընթացը, դեռևս որոշված չէ: Գագաթնաժողովի ծրագիրը մանրամասն որոշված չէ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Առաջին ալիքի լրագրողի հարցին ի պատասխան: