Վրաստանը Եվրամիության գլխավոր գործընկերն է տարածաշրջանում. Կառլ Հարցել
Վրաստանը Եվրամիության գլխավոր գործընկերն է տարածաշրջանում. Կառլ Հարցել

Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության գլխավոր գործընկերն է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելը՝ խորհրդարանում խոսքով ելույթ ունենալիս:

«Ես, որպես Եվրամիության նոր դեսպան, այստեղ աշխատելու եմ եկել մեծ ոգևորությամբ, որպեսզի առավելագույնս խորացնենք հարաբերությունը Եվրամիության և Վրաստանի միջև:

Վրաստանը Եվրամիության գլխավոր գործընկերն է տարածաշրջանում: Մեր հարաբերությունը երբեք չի եղել բարձր մակարդակի վրա, ինչպես այսօր է: Շարունակում ենք Վրաստանին աջակցել տնտեսական հարցերում: Աջակցում ենք Վրաստանում ընթացող կարևոր բարեփոխումներին, երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջանությանը: Աջակցում ենք նաև կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով լուծմանը և շարունակում չճանաչման քաղաքականությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ»,- հայտարարել է Վրաստանի Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կառլ Հարցելը:

Երկօրյա այցով Վրաստանում է Եվրախորհրդարանի պատվիրակությունը: Այսօր Եվրամիություն-Վրաստանի խորհրդարանական ասոցացման կոմիտեն նիստը աշխատանքն ավարտելու է համատեղ հայտարարության ընդունմամբ: