Վրաստանը օրինակելի երկիր է և պետք է այս տեմպով շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը. Ռոուզ Գոտեմոլեր
Վրաստանը օրինակելի երկիր է և պետք է այս տեմպով շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը. Ռոուզ Գոտեմոլեր

Կանադայում, Հալիֆաքս քաղաքում, ավարտվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 64-րդ ամենամյա նստաշրջանը: Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, միջոցառման վերջի օրը, ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլերը խոսքով դիմել է ներկա հանրությանը և այլ հարցերի հետ ընդգծել Վրաստանի թեման:

«Վրաստանը օրինակելի երկիր է և պետք է այս տեմպով շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը, որն իր հերթին, կնպաստի դաշինքում հանաձայնության ձևավորմանը: ՆԱՏՕ-ի դուռը բաց է և 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ է և Վրաստանը կդառնա դաշինքի անդամ»,- հայտարարել է Ռոուզ Գոտեմոլերը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, Աֆղանստանի առաքելությունում ունեցած ներդրման համար և նշել, որ Սև ծովի տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում Վրաստանն ունի կարևոր խաղակցի դեր:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին խորհրդարանի մշտական պատվիրակությունը ներկա է գտնվել Իրակլի Սեսիաշվիլու, Սոֆիո Քացարավայի և Գիորգի Կանդելակիի կազմով: