Վրաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, ԱՄՆ-ը ձեր կողքին է. Ռոբ Պորտման
Վրաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, ԱՄՆ-ը ձեր կողքին է. Ռոբ Պորտման

Վրաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, ԱՄՆ-ը կանգնած է ձեր կողքին, – այս մասին «Թվիթերում» գրել է Վրաստանում այցով գտնվող սենատոր Ռոբ Պորտմանը:

Պորտմանն արդյունավետ է համարել հանդիպումը Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ:

«Արդյունավետ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և դեսպան Քելլի Դեգնանի հետ: Ես կոչ եմ անում Վրաստանի ղեկավարներին շարունակել իրականացնել ապրիլի 19-ի համաձայնագիրը և առաջընթաց գրանցել ընտրական և արդարադատության բարեփոխումների հարցում:

Վրաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է: Ռուսաստանի շարունակական օկուպացիան խորը մտահոգության տեղիք է տալիս: ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին», – գրել է սենատորը: