Վրաստանը կլինի առաջինը այն 18 երկրների միջև, որը մոտ ապագայում կստանա «Փայզերի» պատվաստանյութը. Գիորգի Գախարիա
Վրաստանը կլինի առաջինը այն 18 երկրների միջև, որը մոտ ապագայում կստանա «Փայզերի» պատվաստանյութը. Գիորգի Գախարիա

Մենք շատ ենք աշխատել և ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին, անձամբ նրան, քանի որ վերջին ամսվա ընթացքում մենք շատ սերտ շփում ենք ունեցել և արդյունքում կարող եմ ասել, որ Վրաստանը կլինի առաջիկայում «Փայզեր» պատվաստանյութ ստացող առաջին 18 երկրների ցուցակում,- այս մասին պատվաստմանը վերաբերող լրագրողի հարցին պատասխանելիս, հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պատվաստումների ազգային ծրագրի համաձայն, առաջին հերթին պատվաստվելու են բժշկական ոլորտի աշխատողները:

«Բոլորս լավ հասկանում ենք և տեսնում, թե ինչ է այսօր աշխարհում կատարվում պատվաստանյութերի կապակցությամբ: Հարուստ, համակարգային պետությունները գնալով ավելի խիստ սահմանափակումներ են ընդունում, քանի որ տեսնում են, որ չեն կարող իրականացնել պատվաստումների ծրագիրը, որը նախապես կարծում էին, որ կիրականացնեն: Սա օբյեկտիվ իրողություն է: «Մեր դեպքում, շատ քրտնաջան աշխատել ենք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին: Վերջին ամսվա ընթացքում մենք շատ սերտ շփում ենք ունեցել, և արդյունքում կարող եմ ասել, որ Վրաստանը կլինի առաջիկայում «Փայզեր» պատվաստանյութ ստացող առաջին 18 երկրների ցուցակում: Մենք «Փայզերի» պատվաստանյութը կստանանք առաջին փուլում միայն այն պատճառով, որ, համաձայն մեր պատվաստումների ազգային ծրագրի, մենք նախ պատվաստելու ենք բժշկական ոլորտի աշխատողներին, ինչը չափազանց կարևոր է: Իհարկ է, մենք շարունակում ենք աշխատել և փետրվարի վերջին, մարտի սկզբին երկրում կունենանք լրացուցիչ պատվաստանյութեր: », – ասել է Գախարիան:

Ցանկանում եմ բոլորին ասել և հավաստիացնել, որ մեր հիմնական նպատակն է Վրաստանում լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված և թույլատրված պատվաստանյութերը, որը ռիսկ չի առաջացնի մեր քաղաքացիների համար: Հետևաբար, մի կողմից, մենք զգույշ ենք, բայց մյուս կողմից, մենք հասանք այն բանին, որ Վրաստանը առաջիններից մեկը կստանա «Փայզերի» պատվաստանյութը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ըստ պատվաստումների ազգային ծրագրի, առաջինը կպատվաստվեն բժիշկները»,- հայտարարել է Գախարիան: