Վրաստանը և Հարավային Կորեան ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման պաքտ
Վրաստանը և Հարավային Կորեան ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման պաքտը:
Հարավային Կորեայի մամուլի փոխանցմամբ, Սեուլում փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար, Գենադի Արվելաձեն և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար, Լի Տաե Հոն:
Համաձայնագիրը ճանապարհ է բացելու նախագծերի իրականացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը և այլն: Հարավային Կորեայի կառավարության փոխանցմամբ, փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ կոմիտեի ստեղծում, որը աջակցելու է այս համաձայնության արդյունավետ իրականացմանը:
Գերատեսչությունում նշել են նաև, որ երկրները որոշել են բանակցություններ սկսել ներդրումային համաձայնագրի ստորագրման նպատակով:
Հեղինակ -
Edgar Barsegyan