Վրաստանը երկիր է, որը ցամաքի նման, օդային ճանապարհով ևս կարող է ամենակարճ երթուղիով միմյանց կապել Ասիան և Եվրոպան. Կվիրիկաշվիլի
Այսօրվա օրը առաջ դրված ևս մեկ քայլ է Վրաստանում չվերթի անվտանգության մակարդակի բարձրացման և օդային ինդուստրիայի զարգացման համար, որը ուղիղ կապված է երկրում ավիացիայի, զբոսաշրջության և էկոնոմիկայի զարգացման հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Սաքաէրոնավիգացիայի» օդային տեղաշարժի կառավարման նոր կենտրոնի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, այսօր Վրաստանի աէրոնավիգացիայի 25-ամյա հոբելյանը նշվում է «Սաքաէրոնավիգացիայի» օդային տեղաշարժի կառավարման նոր շենքի և ուսումնական կենտրոնի բացմամբ:
Վարչապետի հայտարարությամբ, կարևոր է, որ ավիացիոն ոլորտում իրականացված բարեփոխումները հատկապես դրական են գնահատվում ավիացիոն միջազգային կազմակերպությունների կողմից և այդ գնահատանքները ամեն տարի բարելավվում են:
«Այս օրը և նման մասշտաբային նախագծի շնորհանդեսը մեկ անգամ ևս ընդգծում են, որ Վրաստանի իշխանության ջանքերը, առավել զարգացնել ավիացիոն արդյունաբերությունը երկրում, արդյունավետ է: Վրաստանը երկիր է, որը ցամաքի նման, օդային ճանապարհով ևս կարող է ամենակարճ երթուղիով միմյանց կապել Ասիան և Եվրոպան»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով, հպարտանալու առիթ է, որ Վրաստանը Եվրոպայում լավագույն տուրիստական ուղղություններից է և երկրում գրանցվում է զբոսաշրջիկների ռեկորդային աճ: