Վրաստանը եղել է, կա ու կլինի ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական գործընկերը. Կվիրիկաշվիլի
Վրաստանը եղել է, կա ու կլինի ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական գործընկերը. Կվիրիկաշվիլի

Վրաստանի կառավարության համար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը գերագույն առաջնահերթյուն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, այս տեսանկյունից, նախորդ տարին հատկանշական էր և օրինակելի:

«Վրաստանը եղել է, կա ու կլինի ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական գործընկերը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին դիվանագիտական գործունեությունը և, համապատասխանաբար, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին աշխատելը կավարտվի մարտի վերջին: