Վրաստանը չպետք է Ռուսաստանի հետ մնա դեմ առ դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը չպետք է Ռուսաստանի հետ մնա դեմ առ դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, Վրաստանը ապագայում Ռուսաստանի հետ պետք է վարի երկխոսություն, սակայն դա չպետք է անի առանց գործընկերների և դաշնակիցների:

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է BBC-ի հետ հարցազրույցում:

Լրագրողների հարցին, ով է իր համար Պուտինը, Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարում է, որ այսօր Պուտինը այլ է, քան եղել է նախքան 2008 թվականի պատերազմը:

«Այն պայմանները, որոնք այսօր գոյություն ունեն և հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվությունը, Վրաստանի միայնակ մնալը անթույլատրելի է: Ուստի, մենք պետք է պարտադիր լինենք գործընկերներին մոտ և նրանք պետք է մշտապես աջակցեն մեզ»,- ասում է Վրաստանի նորընտիր նախագահը՝ BBC-ի հետ հարցազրույցում: