Վրաստանը Չինաստանից անվճար կստանա 420 հազար դոլար արժեք ունեցող կորոնավարակը հայտնաբերելու արագ թեստեր
Չինաստանում Վրաստանի դեսպանության հաղորդմամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի դեսպանության և Սիչուան գավառի կառավարության միջև սերտ համագործակցության արդյունքում, չինական կողմը որոշում է կայացրել, Վրաստանին անվճար տրամադրել 420 000 ԱՄՆ դոլարի արժեք ունեցող կորոնավարակը, ինչպես նաև այլ շնչառական վարակները հաստատելու 1 000 հատ արագ թեստ:
«Վրաստանի դեսպանատունը շնորհակալություն է հայտնում Սիչուանի նահանգային կառավարությանը աջակցության համար: Այս փաստը վերահաստատում է Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ամուր բարեկամական և գործընկերային հարաբերությունները»,- ասված է Չինաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում: