Վրաստանը չափազանց կարևոր է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Վրաստանը չափազանց կարևոր է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար,- այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է Թբիլիսիում, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողովին ելույթ ունենալու ժամանակ:
Նրա խոսքով, ռազմավարական տեսանկյունից, էներգետիկական տեսանկյունից Վրաստանըունի շատ կարևոր աշխարհագրական դիրք:
«Ռազմավարական տեսանկյունից, Վրաստանն ունի շատ կարևոր աշխարհագրական դիրք էներգետիկական տեսանկյունից: Սա շատ կարևոր միջանցք է Ռուսաստանի և Եվրոպայի համար, և մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանը շարունակի բարեփոխումների ճանապարհը և ձգտումը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ», – հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Ինչպես նա նշել է, Վրաստանը ՆԱՏՕ-ի առաքելության գլխավոր ներդրողներից է Աֆղանստանում, և Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի համար անգնահատելի է:
«Երկար տարիների ընթացքում, Վրաստանը ամենամեծ ոչ անդամ երկիր ներդրողն էր Աֆղանստանում մեր առաքելությունում: Այս տարիների ընթացքում հազարավոր վրաց զինվորականներ մեծ ներդրում են ունեցել ՆԱՏՕ-ի գործողություններում: Դժբախտաբար, Վրաստանը նույնպես կորուստներ ունեցավ և, իհարկե շատ վրացիների համար մարտահրավեր է այն բանի հասկանալը, թե ինչու են նրանք գտնվում Աֆղանստանում: Աֆղանստանում հատուկ գործողությանը մասնակցելով Վրաստանը ցուցադրում է իր պատրաստությունը և հնարավորությունները, անձամբ լինել անվտանգության երաշխիքը: Այդ իսկ պատճառով Վրաստանի համար շատ կարևոր է, որ գտնվի Աֆղանստանում: Բայց ՆԱՏՕ-ի համար Վրաստանի ներդրումը անգնահատելի է,-հայտարարել է Ռասմուսենը:
Ելույթ ունենալիս, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը խոսել է նաև դաշինքի առաքելության մասին: