Վրաստանը աջակցում է Խուան Գուաիդոյի ջանքերին, ստեղծել կառավարություն և աջակցել երկրի ժողովրդավարական բարեփոխմանը
Վրաստանը Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչում, Վենեսուելայի ազգային ասամբլեայի նաագահ, Խուան Գուաիդոյին և վստահություն է հայտնում ժողովրդի կողմից ընտրված երկրի միակ օրինական մարմնին, ազգային ասամբլեային,-այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես ասված է հայտարարությունում, Վրաստանը արդեն մի քանի անգամ ֆիքսել է իր դիրքորոշումը, որ չի ճանաչում Մադուրոյին երկրի նախագահ և չի ճանաչում 2018 թվականի մայիսի 20-ին, Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
Վրաստանը աջակցում է Խուան Գուաիդոյի ջանքերին, ստեղծել կառավարություն և աջակցել երկրի ժողովրդավարական բարեփոխմանը, վերականգնել օրենքի գերակայությունը և պաշտպանել մարդու իրավունքները: Վրաստանը հույս ունի, որ Վենեսուելայում գործընթացները կավարտվեն խաղաղ, երկրի սահմանադրության պաշտպանությամբ և վենեսուելացիները հնարավորություն կունենան անել իրենց ընտրությունը արդար և ազատ միջավայրում:
Վրաստանը հույս ունի նաև, որ Վենեսուելայի օրինական իշխանությունները կաջակցեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan