«Վրաստան, Եվրոպա» նոր նախագիծն այսօր բացվել է միջազգային համաժողովով
Վրաստանի կառավարության աջակցությամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սկսվում է «Վրաստան, Եվրոպա» մասշտաբային նախագիծը:
Նախագիծն այսօր բացվելու է «Մշակույթների կապը՝ Վրաստանի և Եվրոպայի ստեղծագործական ապագային զարգացումը» համաժողովով:
Համաժողովը բացելու են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին, Վրաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Կառլ Հարցելը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի խաղաղության արտիստ Էլիսո Բոլքվաձեն:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկությամբ, երկօրյա համաժողովին մասնակցելու են տարբեր երկրների մշակույթի նախարարներ և նախարարությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի առաջատար փորձագետներ, արվեստագետներ, տեղի և միջազգային մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրված այլ հյուրեր:
Միջազգային համաժողովն այսօր բացվել է 09:30-ին, «Շերատոն գրանդ Թբիլիսի մետեխի պալասում»: