Վրաստան օտար երկրի քաղաքացիների մուտքն արգելվում է
Վրաստան օտար երկրի քաղաքացիների մուտքն արգելվում է

Վրաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, սահմանափակումներ կիրառել Վրաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի կապակցությամբ:

Ըստ Վրաստանի կառավարության հաղորդագրության, սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի մարտի 18-ի ժամը 00:00-ից երկու շաբաթվա ընթացքում:

Սահմանափակումները վերաբերում են ցանկացած օտարերկրյա քաղաքացուն, բացառությամբ ՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների, խառը ընտանիքների, որտեղ ամուսիններից մեկը կամ անչափահաս երեխաները Վրաստանի քաղաքացի են, մարդասիրական  առաքելություն իրականացնող անձանց, եթե առաջանում է նման առաքելության անհրաժեշտություն (բժիշկներ, կամավորներ), քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակ ունեցող անձանց – տրված Վրաստանի համապատասխան մարմնի կողմից, չեզոք կարգավիճակ ունեցող փաստաղուղթ ունեցող անձանց, Վրաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց:

Պաշտոնական պատվիրակությունների հարցը կքննարկվի անհատական կերպով: