Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման պատճառով, մետրոն և ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 01:00-ն
Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման պատճառով, մետրոն և ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 01:00-ն

Երկրպագուները, ովքեր ձեռք են բերել Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը, իրավունք կունենան օգտվել տեղաշարժման իրավունքից մինչև ժամը 01:00-ն, խաղից հետո տուն վերադառնալու նպատակով, տեղաշարժի վրա հաստատված սահմանափակումների ընթացքում,- այս որոշումը մի քանի օր առաջ ընդունվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Բացի այդ, Համակարգող խորհրդի որոշմամբ, Վրաստանի և Իսպանիայի հավաքականների այսօրվա ֆուտբոլային հանդիպմանը ներկա կգտնվեն սովորականից ավելի քիչ երկրպագուներ, ընդհանուր առմամբ 30%-ը, որպեսզի պաշտպանված լինեն բոլոր համավարակաբանական չափանիշները:

«Մարտի 28-ին, ֆուտբոլային հանդիպման պատճառով, հասարակական տրանսպորտը` մետրոն և ավտոբուսը կաշխատեն մինչև ժամը 01:00-ն:

Բացի այդ, մարտի 28-ին տեղի է ունենալու Վրաստան-Ռումինիայի ռեգբիի հանդիպումը, որի ընթացքում մարզադաշտում կրկին կթույլատրվի ներկա գտնվել հանդիսատեսների 30%-ին, համավարակաբանական չափանիշներին համապատասխան:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը երկրպագուներին կոչ է անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և հետևել բոլոր համապատասխան կանոնակարգերին, ներառյալ հերթագրումը, որը վերահսկվելու է համապատասխան գերատեսչությունների կողմից»,- ասված է Համակարգող խորհրդի տեղեկատվության մեջ: