Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիան այսօր, ժամը 22:45-ին, Վրաստանի առաջին ալիքով
Այսօր, հոկտեմբերի 14-ին, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սկոպյեում կայանալիք կարևոր ու սկզբունքային խաղում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում 5-5 միավորներով առաջատարն են Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը: Այս թիմերի առաջին հանդիպումը Թբիլիսիում, սեպտեմբերի 8-ին ավարտվել էր 1:1 հաշվով: Չորրորդ տուրի հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 22:45-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:
Խաղից մեկ օր առաջ, Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի գլխավոր մարզիչները անց են կացրել մամուլի ասուլիս:
Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկի. «Թիմում լավ մթնոլորտ է, սակայն Էստոնիայում մենք չկարողացանք հասնել նրան, ինչ պլանավորել էինք: Մենք գիտենք, թե որտեղ ենք սխալվել Տալինում, այդ թվում ես: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ մենք հասել ենք մեր հիմնական նպատակին, Հյուսիսային Մակեդոնիային Եվրոպայի առաջնությանը հայտնվելու համար մնացել է մեկ քայլ: Հոկտեմբերի 14-ին մենք հանդիպում ենք հավաքականի, որի հետ անց են կացնելու «Եվրո 2020»-ի փլեյօֆի եզրափակիչ հանդիպումը և այս խաղը կլինի եզրափակչի գլխավոր փորձը»:
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայս. «Այս հանդիպումը շատ կարևոր է ազգերի լիգայի նոր խաղարկությանը առաջին տեղը զբաղեցնելու տեսանկյունից: Հանդիպման համար նախապատրաստվում ենք երկու պաշտպանվող համակարգով, հնարավոր է կանգնեցնենք երեք պաշտպանի, կամ չորս: Մենք առավելագույնս պատրաստ ենք, սակայն Մակեդոնիայի նման մեզ մոտ նույնպես չեն խաղա մի քանի կարևոր ֆուտբոլիստներ: Մակեդոնիան ցուցադրում է ստեղծագործական ֆուտբոլ և սովորական հանդիպում չի լինելու»:
Վրաստանի ազգային հավաքականի կազմը.
Դարպասապահներ. Գիորգի Լորիա (Անորթոսիս, Ֆամագուստա, Կիպրոս), Գիորգի Մակարիձե (Ալմերիա, Իսպանիա), Լազարե Կուպատաձե (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան)
Պաշտպաններ. Գիա Գրիգալավա («Արսենալ», Տուլա, Ռուսաստան), Սոլոմոն Կվերկվելիա (Ռոտոր, Վոլգոգրադ, Ռուսաստան), Նիկա Մալի (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան), Ջիմի Տաբիձե (Ուֆա, Ռուսաստան), Լաշա Դվալի (Ֆերենցվարոշ, Բուդապեշտ, Հունգարիա), Մամուկա Կոբախիձե (Դինամո, Բաթումի, Վրաստան), Գիորգի Նավալովսկի (Դինամո, Բաթումի, Վրաստան)
Կիսապաշտպաններ. Նիկա Կվեկվեսկիրի (Տոբոլ, Կոստանայ, Ղազախստան), Մուրթազ Դաուշվիլի (Անորթոսիս, Կիպրոս), Սաբա Լոբժանիձե (Անկարագուջու, Թուրքիա), Խվիչա Կվարացխելիա (Ռուբին, Կազան, Ռուսաստան), Վակո Գվիլիա (Լեգիա, Վարշավա, Լեհաստան), Ջաբա Ջիղաուրի (Դինամո, Բաթումի, Վրաստան), Օթար Կիտեիշվիլի (Շտուրմ, Ավստրիա)
Հարձակվողներ. Գիորգի Քվիլիթաիա («Անորթոսիս», Կիպրոս), Վակո Ղազաիշվիլի («Սան Խոսե», ԱՄՆ), Էլգուջա Լոբջանիձե («Կայսար», Ղազախստան), Նիկա Կաճարավա (Լեխ, Պոզնան, Լեհաստան)