Պարտություն Հայաստանի մոտ. Վրաստանի հավաքականը պարտվեց որոշիչ հանդիպմանը (տեսանյութ, Ֆոտոշարք)
Պարտություն Հայաստանի մոտ. Վրաստանի հավաքականը պարտվեց որոշիչ հանդիպմանը (տեսանյութ, Ֆոտոշարք)

Վրաստան – Հայաստան 1:2

12.11.2020. Թբիլիսի. «Դինամո արենա». Առանց հանդիսատեսի

Գոլեր. 0:1 Ղազարյան (33, Բարսեղյանի փոխանցումով), 1:1 Ղազաիշվիլի (65. 11 մետրանոց), Ս. Ադամյան (86, Բարսեղյանի փոխանցումով)

Վրաստան. Մակարիձե – Ջիղաուրի, Խոճոլավա, Գրիգալավա, Նավալովսկի – Կանկավա, Աբուրջանիա (79 Միքելթաձե) – Լոբժանիձե (79 Պապունաշվիլի), Գվիլիա (79 Նավալովսկի), Դավիթաշվիլի (57 Ղազաիշվիլի) – Լոբջանիձե (68 Կաճարավա)

Գլխավոր Մարզիչ. Վլադիմիր Վայս

Հայաստան. Յուրչենկո – Համբարձումյան, Հարոյան, Չալիշիր, Ա. Հովհաննիսյան (69 Ս. Գրիգորյան) – ՈՒդո (77 Մուրադյան), Ա. Գրիգորյան, Ղազարյան (77 Բիչախչյան) – Բարսեղյան, Ադամյան, Կարապետյան (77 Կորյան)

Գլխավոր մարզիչ. Խոակին Կապարոս

Գլխավոր մրցավար. Մարկո Գուիդա

Զգուշացումներ. Աբուրջանիա (76)

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար սա հնարավորություն էր, գոնե մասամբ վերականգնվել երկրպագուների առջև ՝ Եվրոպայի առաջնություն մեկնելու եզակի հնարավորության կորստի պատճառով: Ցավոք, թիմից պակասել են ոչ միայն Խվիչա Կվարացխելիան և Լևան Շենգելիան, այլև Գիորգի Քվիլիթաիան ու Բուբա Դաուշվիլին:

Հայաստանի հավաքականը նույնպես մեծ կորուստով այցելեց մեզ. Ավագը և առաջատարը, «Ռոմայի» կիսապաշտպան Հերնիխ Մխիթարյանը չկարողացավ օգնել հավաքականին, քանի որ իտալական ակումբում հայտարարված կարանտինի պատճառով նա չկարողացավ ժամանել Վրաստան: Բացի այդ, Խոակին Կապարոսի թիմից, COVID-19-ի դրական պատասխան ունենալու պատճառով բացակայել են երկու հարձակվողական ոճի կիսապաշտպաններ ՝ Էդգար Բաբայանը (Հոբրո, Դանիա) և Աղվան Պապիկյանը (Արարատ-Հայաստան):

Հիշեցնենք, որ Վրաստանի և Հայաստանի հավաքականները որակավորման փուլի առաջին հանդիպումը,  Երևանի փոխարեն հոկտեմբերի 11-ին անց են կացրել Լեհաստանի Տիխ քաղաքում և այն ավարտել 2:2 հաշվով: Հյուսիսային Մակեդոնիայի հետ միասին Վրաստանի հավաքականը 6 միավորով գլխավորում էր Ազգերի լիգայի C2 խումբը և մնացած երկու հանդիպումներում հաղթելու դեպքում (Հայաստանից հետո ՝ Էստոնիայի դեմ), պահպանում էր առաջին տեղը գրավելու հնարավորությունը, ինչը թույլ կտար մեզ բարձրանալ B դիվիզիոն: Բայց մենք չօգտվեցինք այս հնարավորությունից:

Հայերը խաղը սկսեցին ագրեսիվ, բարձր ճնշմամբ. Նրանց համար այս հանդիպումը սովորականից ավելի կարևոր էր: Բայց շուտով Վրաստանը առավելություն ստացավ և արագ գրոհներով խնդիր ստեղծեց հյուրերի պաշտպանության համար: 13-րդ րոպեին Զուրիուկո Դավիթաշվիլին հայտնվեց դարպասի առջև, բայց պաշտպանը կանգնեց առջևում ու նա չկարողացավ հարվածել:

Հայերը արագ հակագրոհներ էին ձեռնարկում, որոնք շատ վտանգավոր էին: 30-րդ րոպեին հայերը խաղարկեցին տուգանային, որից հետո հարոյանը հարվածեց դարպասի ուղղությամբ, սակայն հարվածը շեղ էր: 33-րդ րոպեին հայերի հակագրոհը բերեց իր արդյունքը, Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո Զուրիկո Դավիթաշվիլին ընկավ դարպասի առջև և չկարողացավ հետ մղել գնդակը, իսկ Գևորգ Ղազարյանը մոտ հեռավորությունից բացեց խաղի հաշիվը 0:1:

 

Մեր թիմը գնդակը խաղադաշտի կենտրոնում խաղարկելուց հետո կրկին կորցրեց, հյուրերը կազմակերպեցին գրոհ և Ղազարյանը կրկին մնաց դարպասի առջև, սակայն այս անգամ մեզ փրկեց դարպասաձողը:

40-րդ րոպեին մեր հավաքականը առաջին իրական պահը ստեղծեց աջ եզրից գրոհելու արդյունքում: Ջաբա Ջիղաուրին գնդակը փոխանցեց տուգանային, որտեղ Գուջա Լոբջանիձեն հաղթեց պաշտպանին և հարվածեց դարպասին, սակայն դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հետ մղեց գնդակը: Դրանով ավարտվեց առաջին խաղակեսը:

Երկրորդ խաղակեսը Վարստանի հավաքականը սկսեց բարձր ճնշմամբ և ագրեսիվորեն, առաջին պահը ստեղծվեց 48-րդ րոպեին, բայց Ջիղաուրիի թույլ հարվածը խնդիր չստեղծեց դարպասապահ Յուրչենկոյի համար:

Խաղի 2/3-ն ավարտվեց այնպես, որ մեր թիմը չկարողացավ իրավիճակը փոխել խաղադաշտում, և Վլադիմիր Վայսը փորձեց շտկել իրավիճակը: Նա Զուրիկո Դավիթաշվիլիին փոխարինեց Վակո Ղազաիշվիլիիով:

63-րդ րոպեին հյուրերի դարպասներում նշանակվեց 11 մետրանոց, երբ տուգանային հրապարակ մուտք գործած Գուջա Լոբջանիձեին գցեց պաշտպանը և մրցավարը առանց հապաղելու որոշում կայացրեց: Ղազաիշվիլին հիանալի իրացրեց 11 մետրանոցը և հաշիվը հավասարվեց 1:1:

Կազաիշվիլին ակտիվորեն ներգրավվեց խաղին և շուտով ստեղծեց մեկ այլ պահ, երբ հայ կիսապաշտպանը գնդակը կորցրեց տուգանայինում: Մեր հարձակվողի հարվածից հետո դարպասապահը գնդակը դուրս մղեց անկյունային:

Հնարավորություն կար 72-րդ րոպեին, երբ Կաճարավան փորձեց արագ գրոհը ավարտել գոլով, սակայն կրկին փայլեց Հայաստանի հավաքականի պաշտպանը:

Գոլից հետո մեր թիմը մի փոքր հանդարտվեց և 79-րդ րոպեին Վայսը եռակի փոփոխությամբ փորձեց ուժեղացնել խաղի առջևի գիծը: Սակայն գոլ թողեցինք մեր դարպասում. 86-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը արագ գրոհ սկսեց և դարպասի առջև գտավ Սարգիս Ադամյանին, ով հաշիվը դարձրեց 1:2:

Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբում մնաց 6 միավորով: Հայաստանը հավաքեց 8 միավոր: Ցավոք այս պարտությամբ մեր հավաքականը կորցրեց առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը: Ցավոք Վրաստանի հավաքականը տապալեց նոյեմբեր ամիսը:

 

Թողնել մեկնաբանություն