Հարավկորեական «Յոնհապ» (yna.co.kr) գործակալության կողմից տարածված լրատվությունը պաշտոնապես հաստատել են Վրաստանի առաջին ալիքում – Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Հարավային Կորեայի հավաքականի հետ:
Վրաստանի Առաջին ալիքը ՈւԵՖԱ-ից պաշտոնապես ստացել է հեռուստա ռեպորտաժի պաշտոնական թույլտվությունը: Հանդիպման ուղիղ հեռարձակումը առաջարկելու է մեր ալիքը: Հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 17: 30-ին:
Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 5-ին Ստամբուլում: Եվրո-2020-ի ընտրական փուլում Վրաստանի հավաքականը իր առաջիկա խաղը անց է կացնելու Թբիլիսիում, սեպտեմբերի 8-ին Դանիայի դեմ: