Վրաստան երկօրյա այցի շրջանակներում Անգելա Մերկելը հանդիպելու է վարչապետին, նախագահին և ընդիմության ներկայացուցիչներին
Վրաստան երկօրյա այցի շրջանակներում Անգելա Մերկելը հանդիպելու է վարչապետին, նախագահին և ընդիմության ներկայացուցիչներին
Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը իր Վրաստանյան այցը սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ:

Անգելա Մերկելի երկօրյա այցը սկսվելու է օգոստոսի 23-ին: Անգելա Մերկելին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության գրասենյակում տեղի է ունենալու դիմավորման պաշտոնական արարողությունը: Գերմանիայի կանցլերը Մամուկա Բախտաձեին հանդիպելու է դեմ առ դեմ, որից հետո տեղի է ունենալու ընլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ավարտից հետո Մամուկա Բախտաձեն և Անգելա Մերկելը հայտարարություններ են անելու մամուլի համար:

Այցի առաջին օրը ծրագրվում է նաև Անգելա Մերկելի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որից հետո կանցլերը ծաղկեպսակ է դնելու հերոսների հրապարակում:

Այցի շրջանակներում Անգելա Մերկելը հանդիպելու է նաև ընդիմության ներկայացուցիչներին և «արժանի գործընկեր» զորավարժություններին մասնակից գերմանացի զինվորականների հետ: