Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ժամանել է Վրաստան: Եվրոպական խորհրդի նախագահն արդեն Բաթումիում է:
Բարձրպաշտոնյա հյուրին Բաթումիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Աջարիայի կառավարության նախաագահ Թորնիկե Ռիժվաձեն:
Դոնալդ Տուսկը մասնակցելու է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված կոնֆերանսին:

