Վրաստան է այցելելու անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը
Վրաստան է այցելելու անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելելու է Վրաստան: Վրաստանից բացի նա նախատեսում է այցելել նաև Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան:

«Հոկտեմբերի 20-ին մեկնելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ իմ գործընկերներին և իշխանության այլ ներկայացուցիչներին հանդիպելու համար, որպեսզի առաջ քաշեմ Ամերիկայի շահերը անվտանգության հարցերում»,- գրում է Ջոն Բոլթոնը: