Թուրքական լրատվամիջոցներ՝ Տրապիզոնի մոտակայքում անօդաչու թռչող սարք է կործանվել և պայթել, ենթադրաբար՝ դրոնը ուկրաինական է եղել

20:33, 02.07.2026

Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքի մերձակայքում, անօդաչու թռչող սարք (դրոն) է ընկել և պայթել։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հնարավոր է, որ դրոնն ուկրաինական եղած լինի։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Տրապիզոնից արևմուտք գտնվող Աչըքալան համայնքում։ Դրոնը բախվել է ծառին և պայթել, ինչի հետևանքով բեկորներն ընկել են ճանապարհին։

Տեղի բնակչությունից ստացված տեղեկատվությունից հետո իրավապահները ժամանել են դեպքի վայր և հավաքել բեկորները՝ փորձաքննության ենթարկելու համար։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, դրոնը հնարավոր է փոխադրելիս է եղել մոտ 5 կգ պայթուցիկ նյութ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրոնը ենթադրաբար ուկրաինական է եղել, սակայն վերջնական եզրակացության հանգելու համար սկսվել է քննություն։ Նրանց իսկ հաղորդմամբ՝ եթե այս տեղեկությունը հաստատվի, սա կլինի առաջին դեպքը, երբ ուկրաինական դրոն է ընկնում Թուրքիայում։

Նմանատիպ