«Վրացական երազանքի» ներկայացուցիչները Քրիստիան Դանիելսոնի հետ անց են կացնում հերթական հանդիպումը
«Վրացական երազանք» կուսակցությունը, Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ ընթացող բանակցություններին քննարկվելիք հարցերի վերաբերյալ, անց է կացրել քաղաքական խորհրդի նիստ:
Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղխորհրդի անդամների միջև կապը և համապատասխան խորհրդատվությունները տեղի են ունեցել հեռակա կարգով:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Քրիստիան Դանիելսոնի հետ այսօր կայացած հանդիպմանը քննարկվել են վեց կետերից մի քանիսը: Ըստ նրա, մոդերատորն արդեն տեղեկացվել է իրենց դիրքորոշման մասին, և իշխող թիմը կհամաձայնեցնի դիրքորոշումները քաղխորհրդի նիստում և իր կարծիքը կհայտնի Դանիելսոնի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանի անդամ Շալվա Պապուաշվիլին արդեն ժամանել են Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ: