«Վրացական երազանքի» ներկայացուցիչները Քրիստիան Դանիելսոնի հետ անց են կացնում հերթական հանդիպումը
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները Քրիստիան Դանիելսոնի հետ անց են կացնում հերթական հանդիպումը

«Վրացական երազանք» կուսակցությունը, Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ ընթացող բանակցություններին քննարկվելիք հարցերի վերաբերյալ, անց է կացրել քաղաքական խորհրդի նիստ:

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղխորհրդի անդամների միջև կապը և համապատասխան խորհրդատվությունները տեղի են ունեցել հեռակա կարգով:

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Քրիստիան Դանիելսոնի հետ այսօր կայացած հանդիպմանը քննարկվել են վեց կետերից մի քանիսը: Ըստ նրա, մոդերատորն արդեն տեղեկացվել է իրենց դիրքորոշման մասին, և իշխող թիմը կհամաձայնեցնի դիրքորոշումները քաղխորհրդի նիստում և իր կարծիքը կհայտնի Դանիելսոնի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանի անդամ Շալվա Պապուաշվիլին արդեն ժամանել են Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ: