«Վրացական երազանքի» նախագահը ներգրավված կլինի նախընտրական քարոզարշավին. Գիա Վոլսկի

17:33, 15.07.2020

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասում է, որ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ներգրավվելու է նախընտրական քարոզարշավին:

Նրա խոսքով, այս փուլում ընթանում են քննարկումներ, թե ով ինչ ձևով է մասնակցելու քարոզարշավին:

«Կուսակցության առաջնորդը կներգրավվի նախընտրական քարոզարշավին: Այս պահին քննարկում ենք, թե ով ինչ ձևով է մասնակցելու նախընտրական քարոզարշավին, թե մեր առաջնորդները որ շրջաններ են մեկնելու և այլն, այս գործողություններին մասնակցելու է նաև մեր կուսակցության նախագահը»,- ասել է Գիա Վոլսկին:

Նմանատիպ