«Վրացական երազանքը» նախագահական թեկնածուին անվանելու է հուլիսին կամ օգոստոսին
«Վրացական երազանքը» նախագահական թեկնածուին անվանելու է հուլիսին կամ օգոստոսին

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի տեղեկությամբ, «Վրացական երազանքը» նախագահական թեկնածուին անվանելու է հուլիսին կամ օգոստոսին:

Ինչպես Կոբախիձեն հայտնել է լրագրողներին, թեկնածուին անվանելը դեռևս վաղ է:

«Նախագահական թեկնածուին անվանելու ենք հուլիսին կամ օգոստոսին:

Թեկնածուի շուրջ ունեցել ենք միայն նախնական խորհրդակցություններ: Քննարկումները շարունակվում են և դրա հիման վրա կընտրենք թեկնածուին»,- նշել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: