«Վրացական երազանք»-ն այսօր Լագոդեխիի բնակչությանը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլուն
«Վրացական երազանք»-ն այսօր Լագոդեխիի բնակչությանը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլուն

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը շարունակում է շրջաններում հանդիպել բնակչությանը և առաջադրել մեծամասնական պատգամավորի թեկնածուներին: Կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր, 14:00-ին կառավարող կուսակցությունը Լագոդեխիի բնակչությանը կներկայացնի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլուն:

Միջոցառմանը ներկա կլինեն «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանքի» առաջնորդները:

Այսօր, 16:30-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մեծամասնական պատգամավորի թեկնածուի հետ կհանդիպեն նաև Ղվարելիի բնակչությանը:

Հիշեցնենք, կառավարությունը Կախեթիում մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլուն ներկայացրել էր երեկ, Թելավիի բնակչությանը: