«Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո անցկավելու է նաև խորհրդարանական մեծամասնության նիստ
Խորհրդարանական մեծամասնության նիստն անցկացվելու է վաղը:
Առաջին ալիքի տեղեկությամբ, խորհրդարանական մեծամասնության նիստը նշանակվել է վաղը, 20:00-ին, որտեղ քննարկում է անցկացվելու կառավարության նոր կազմի առնչությամբ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, նախքան մեծամասնության նիստը, կանցկացվի «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նորացված կազմն անվանելու է հավանաբար հուլիսի 11-ին:
Օրենսդրական մարմինը կառավարության վստահություն հայտնելու գործընթացը կսկսի հուլիսի 12-ին և կավարտի հուլիսի 14-ին: