Վրաց ռեգբիստները պարտության են մատնել «ֆրանսիացի բարբարոսականներին»
Վրաց ռեգբիստները պարտության են մատնել «ֆրանսիացի բարբարոսականներին»

Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզահրապարակում տեղի է ունեցել միջազգային հանդիպում ռեգբիում՝ Վրաստանի ազգային հավաքականի և «ֆրանսիացի բարբարոսականների» միջև, որը ավարտվել է մեր թիմի հաղթանակով:

Առաջին խաղակեսը անց է կացվել հավասար պայքարում, ֆրանսիացիների մեկ լելոյին և լելոյի տուգանայինին պատասխանել են երկու տուգանային հարվածով և թիմերը հանգստի են գնացել 7:6 հաշվով, հոգուտ հյուրերի: Երկրորդ խաղակեսը սկսվել է մեր հավաքականի առավելությամբ և առաջ է անցել հենց երկրորդ խաղակեսի սկզբում: Սոսո Մաթիաշվիլին օգտվել է հակառակորդի թերությունից և միայնակ ճեղքել նրանց պաշտպանական գիծը և հաշիվը դարձրել 11:7: Դրան հաջորդել է ֆրանսիացիների մեկ տուգանային հարվածը և հաշիվը դարձել է 11:10:

Հանդիպման վերջին 10 րոպեները անցել են լարված պայքարում: 75-րդ րոպեին Սանդրո Թոդուային հաջողվեց դնել ևս մեկ լելո և հաշիվը դարձնել 16:10:

Շատ դրամատիկ էր հանդիպման ավարտը: Այն ժամանակ երբ հանդիպման հիմնական ժամանակը սպառվել էր, ֆրանսիացիներին հաջողվեց դնել լելո, սակայն բարեբախտաբար շատ հարմար դիրքից «բարբարոսականներին» չհաջողվեց իրականացնել երկու միավորանոց լելոյի տուգանայինը և հանդիպումը ավարտվեց 16:15 հոգուտ Վրաստանի հավաքականի:

Լրատվության համար, «ֆրանսիացի բարբարոսականները» նույն «բարբարոսականների ռեգբիի ակումբը» հիմնվել է 1979 թվականին, միայն միջազգային հրավերով ելույթ ունեցող թիմ, սակայն ավելի ուշ կոմպլեքտավորվել է պրոֆեսիոնալ խաղացողներով և այսօր պաշտոնապես ունի Ֆրանսիայի երկրորդ հավաքականի կարգավիճակ: