Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հարավային ուղղությամբ կարողացել են ոչնչացնել հակառակորդի զինամթերքի հինգ պահեստ
Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է հարավային ուղղությամբ ոչնչացնել հակառակորդի զինամթերքի հինգ պահեստ։
Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ հենվելով Ուկրաինայի զինված ուժերի հարավային հրամանատարության վրա, ոչնչացվել են նաև լաստանավային անցակետը և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը։
«Ոչնչացվել է 102 ռուս զինվոր, վեց տանկ, «Մստա-Բ» հաուբից, «Գրադ» հրթիռահրետանային համակարգ, շարժական 120 մմ ականանետ և ութ զրահամեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական ավիացիան հարձակվել է ռուս զինվորականների ընդհանուր 18 հրամանատարական և աջակցության կետերի, զինամթերքի և վառելիքի քսայուղերի պահեստների և նյութատեխնիկական ապահովման օբյեկտների վրա։
Հրթիռահրետանային ստորաբաժանումները գրոհել են ինը հրամանատարական կետեր, երկու լաստանավային անցումներ և անօդաչու թռչող սարքերի երկու հսկիչ կետեր։
Նրանց տվյալներով՝ Անտոնովսկայի, Կախովկայի և Դարիևկի կամուրջների հրդեհային հսկողությունը շարունակվում է։