Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հայտարարությամբ՝ Սումիի ուղղությամբ՝ Կուրսկի մարզի տարածքում, Ռուսաստանի բանակը կուտակել է բավարար ուժեր Ուկրաինային հարձակվելու համար

15:21, 29.05.2025

Սումիի ուղղությամբ՝ Կուրսկի մարզի տարածքում, Ռուսաստանի բանակը կուտակել է բավարար ուժեր Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն՝ հեռուստամարաթոնի եթերում։

Դեմչենկոյի խոսքով՝ Կուրսկի շրջանում կենտրոնացված են Ռուսաստանի բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան։ Նա նաև նշել է, որ թշնամու դիվերսիոն խմբերի ակտիվությունը չի նվազում, և նրանք առավել ակտիվ են Սումիի շրջանում։ Բացի այդ, հայտնաբերվել են ռուս դիվերսանտների փորձեր Խարկովի շրջանում։

Ինչ վերաբերում է Բելառուսի հետ սահմանին՝ Դեմչենկոն ասել է, որ մայիսի 29-ի դրությամբ չկան այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են ազդել Ուկրաինայի անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ լարվածությունը կավելանա աշնանը, երբ Բելառուսի տարածքում կսկսվեն «Զապադ-2025» ռազմական զորավարժությունները։

Նմանատիպ