Քննչական ծառայությունը հոկտեմբերին բացահայտել է առանց ակցիզ ծխախոտի պահպանման, տեղափոխման և վաճառքի 17 փաստ

11:32, 11.11.2026

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները 2026 թվականի հոկտեմբերին երկրի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների մեծ քանակությամբ ակցիզային ապրանքների պահպանման, տեղափոխման և վաճառքի 17 փաստ։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդում է սկսվել 19 անձի նկատմամբ, որոնցից 9-ը ձերբակալվել են։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղավոր ճանաչված անձանցից առգրավվել է 19,640 տուփ ակցիզային ծխախոտ, որի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 119,724 լարի։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Նմանատիպ