Դոնալդ Թրամփ – Փիթ Հեգսեթի իմպիչմենտի փորձն ավարտվեց լիակատար ձախողմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում արձագանքել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի փորձին՝ նշելով, որ նախաձեռնությունը լիակատար ձախողում է եղել: ԱՄՆ նախագահի խոսքով՝ բոլոր հանրապետական կոնգրեսականները, բացի Թոմաս Մասիից, քվեարկել են Հեգսեթի օգտին։
«Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու փորձը լիակատար ձախողում է եղել: Բացառությամբ Թոմաս Մասիի, որը ձախողվել է, բոլոր հանրապետականները քվեարկել են Փիթի օգտին: Վենեսուելայում և Իրանում տարած հաղթանակները, պատմության մեջ լավագույն զորակոչային թվերը (զինվորական ծառայության դիմողների երկար հերթեր) և բանակում հազվադեպ հանդիպող ոգին ապացուցել են մեծ ամերիկացի հայրենասերի անմեղությունը: Դեմոկրատները շարունակում են օգտագործել Միացյալ Նահանգները քաղաքական նպատակներով: Մենք պետք է կանգնեցնենք նրանց: Դարձնենք Ամերիկան կրկին մեծ», – գրել է Թրամփը: