Դատախազությունը մեկ անձի ձերբակալել է անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի ձերբակալել է անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար։
«Կախեթիի շրջանային դատախազության քննչական բաժնի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահել է տուժողի անձնական կյանքը պատկերող տեսանյութ, որը նա ապօրինի տարածել է», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասով (անձնական կյանքի գաղտնիքների ապօրինի ձեռքբերում, պահպանում և տարածում), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում։
«Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ», – հայտնել է գործակալությունը։