Ուկրաինայի լրագրողների ազգային միության տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով 20 լրագրող է մահացել
Ռուսական ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում 20 լրագրող է զոհվել: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը։
Միությունը հրապարակել է այն լրագրողների անունները, որոնց մահը հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Նրանց խոսքով՝ մահացածների թվում ուկրաինացի լրագրողների հետ միասին կան նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միությունը նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ մի քանի այլ լրագրողների հետ կապ չի հաստատվում, թեև նրանց վիճակի մասին ստույգ տվյալներ դեռևս չունեն։