Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալել են անձանց, ովքեր Ռուսաստանին տվյալներ են տրամադրել Նիկոլաևում հրթիռային հարվածների համար
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալել են անձանց, ովքեր տվյալներ էին տրամադրում Ռուսաստանին՝ Նիկոլաևում հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Անվտանգության ծառայությունը պնդում է, որ անձինք աշխատել են ի շահ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության։
Ըստ ուկրաինական կողմի՝ ձերբակալվածներին հանձնարարվել է բացահայտել ռուսական հրթիռային հարվածների թիրախները, որոնք ոչնչացրել են Նիկոլաևում նավաշինարանի ենթակառուցվածքը։
«Հանցագործներն իրականացրել են հակառակորդին հետաքրքրող օբյեկտների մշտական տեսողական մոնիթորինգ և փակ էլեկտրոնային կապուղիներով տեղեկատվություն ուղարկել կուրատորին»,- ասվում է երկրի անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանք մեղադրվում են քաղաքի նավաշինարանի ենթակառուցվածքի մի քանի օբյեկտների, այդ թվում՝ «Equator», «Crystal» և «Ocean» գործարանների, ինչպես նաև վառելիքի պահեստների և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացմանը և վնասմանը մասնակցելու մեջ։