Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս օկուպանտները հարձակվել են Նիկոլաևում բնակելի բազմահարկ շենքի վրա
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս օկուպանտները հարձակվել են Նիկոլաևում բնակելի բազմահարկ շենքի վրա։
Վերջին տվյալներով՝ տուժել է ինը խաղաղ բնակիչ, որոնցից չորսը երեխաներ են, մեկին այժմ վիրահատում են։
«Ռուսական հրթիռը խոցել է հինգ հարկանի բնակելի շենք, շենքը ավերվել է։ Մեր քաջարի փրկարարներն ու ոստիկանները տեղում աշխատում են։ Բուժաշխատողները օգնում են տուժածներին»,- ասել է ուկրաինացի պատգամավոր Արտեմ Չեռնոմորովը։