Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբու Դաբիում կողմերը քննարկել են անվտանգության երաշխիքները, Ռուսաստանի պահանջներն ու հետպատերազմյան հարցերը, ինչպես նաև համաձայնության են եկել ռազմագերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ

19:26, 10.11.2026
Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրն ավարտվել է։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չորսժամյա հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության երաշխիքները, Ռուսաստանի պահանջներն ու հետպատերազմյան հարցերը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատվիրակությունից տեղեկատվություն է ստացել բանակցությունների ընթացքի վերաբերյալ։
Նաև տեղեկություն է տարածվում, որ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ։ Այնուամենայնիվ, կողմերը դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել։
Հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները խորհրդակցություններ են անցկացրել եվրոպացի գործընկերների հետ, ինչից հետո նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Ջարեդ Քուշներն հայտարարել է, որ Արևմուտքը գործում է որպես «մեկ թիմ», և Աբու Դաբիի սեղանին ներկայացված բոլոր առաջարկները համաձայնեցված են եվրոպացիների հետ։

Նմանատիպ