Ուֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

13:15, 03.03.2025

Ուֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է այրման գործարանի մոտ։

Նախարարությունից հայտնում են, որ գործարանի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին վտանգ չի սպառնում։ Օդի որակը վերահսկելու համար վայր է ուղարկվել լաբորատորիա:

Telegram-ի ալիքներով շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որից առաջ «քաղաքացիները լսել են անօդաչու թռչող սարքերի ձայնը»։ Պայթյունի ցնցումները զգացվել են նաև դեպքի վայրին մոտ գտնվող տներում։ Նրանց տեղեկություններով՝ հրդեհը տարածվել է 100 քմ. տարածքի վրա: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց Բաշկիրիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարեց, որ հրդեհի օջախները տեղայնացվել են։

Ի գիտություն, Ուկրաինան վերջին անգամ անօդաչու սարքերով հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին փետրվարի 24-ին։ Այնուհետեւ անօդաչու սարքերով հարձակվել են Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա։

Նմանատիպ