Ով է ցանկանում ապակայունացում, եթե ոչ օկուպանտ երկիրը, «Ազգային շարժումը» և Միշա Սաակաշվիլին, պետականորեն մտածող բոլոր մարդիկ պետք է տարանջատվեն նրանց հանցավոր նպատակներից. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կառուցողական ենք տրամադրված, բայց ոչ հանցագործների, ոչ կործանարար թեժ գլուխների հետ, – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների առջ. ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ընդդիմության հետ բանակցություններն անհրաժեշտ են, երկխոսությունն անհրաժեշտ է: Մենք կառուցողական ենք տրամադրված, բայց ոչ հանցագործների, ոչ կործանարար թեժ գլուխների հետ, ովքեր ուզում են ոչնչացնել մեր երկիրը և ում շահերը, ում նպատակներն անմիջականորեն կապված են և համընկնում են թշնամական պետության շահերի հետ: Ով է ցանկանում ապակայունացում, եթե ոչ օկուպանտ երկիրը, «Ազգային շարժումը» և Միշա Սաակաշվիլին: Բոլոր այլ պետականորեն մտածող մարդիկ, իսկ ես գիտեմ, որ այդպիսիները շատ են, պետք է տարանջատվեն նրանց հանցավոր նպատակներից», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: