Ոստիկանությունը Թբիլիսիում և մարզերում առգրավել է ապօրինի զենք և զինամթերք, ձերբակալել է ինը մարդու
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, պարեկային ոստիկանության վարչության, Թբիլիսիի ոստիկանության վարչության, Աջարիայի, Ռաչա-Լեչխումիի և Ստորին Սվանեթիայի, Իմերեթիի ոստիկանության վարչությունների աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առգրավել են ապօրինի կրակային զենքեր և ռազմամթերք, ինչպես նաև ձերբակալել են ինը անձի։ Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։
«Ապօրինի կերպով կրակային զենքերի և ռազմամթերքի ձեռքբերման, պահման և կրելու, ինչպես նաև կրակային զենքի օգտագործմամբ կատարված խուլիգանության դեպքերի կապակցությամբ ձերբակալվել են․ ծնված՝ 2000 թ․ Դ.Խ․, 1987 թ․ Օ.Մ․, 1985 թ․ Ն.Մ․, 2004 թ․ Մ.Տ․, 1995 թ․ Օ.Օ․, ինչպես նաև նախկինում դատապարտվածներ՝ 1983 թ․ Դ.Ք․, 1990 թ․ Վ.Խ․, 1976 թ․ Ն.Գ․ և օտար երկրի քաղաքացի՝ 1986 թ․ Օ.Ա․։
Իրավապահները կասկածյալների անձնական, ավտոմեքենաների և բնակարանների խուզարկությունների արդյունքում ապացույցների տեսքով առգրավել են տարբեր տեսակի կրակային զենքեր, այդ թվում՝ ատրճանակներ, պահեստատուփեր և մարտական փամփուշտներ։ Կասկածյալներից մեկից առգրավվել է նաև թմրամիջոց։ Գործը քննվում է քրեական օրենսգրքի 236-րդ, 239-րդ և 260-րդ հոդվածներով», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։