Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով
Հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Խելվաչաուրիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2004 թվականին ծնված Ա.Պ.-ին՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՆԳՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ սառը զենքով մի քանի վերք է հասցրել 2004 թվականին ծնված Բ.Ֆ.-ին և փախել դեպքի վայրից:
Վիրավոր Բ.Ֆ.-ն տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործության մեջ մեղադրվողին ձերբակալել են դեպքից կարճ ժամանակ անց՝ թեժ հետքերով: Հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: