Վլադիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով

15:48, 04.11.2026

Գլխավոր

Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է «Իշխանուհի Օլգայի շքանշանով»

13:39, 04.11.2026

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է «Իշխանուհի Օլգայի շքանշանով»՝ Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության գործում ունեցած անձնական ներդրման համար։

 

Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։

 

Մասնավորապես, համաձայն հրամանագրի՝ Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է «Ուկրաինային մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեության և բարեգործական աշխատանքների համար, որոնք ուղղված են ուկրաինացի երեխաների, ռուսական ագրեսիայից տուժած քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքներից հարկադիր տեղահանված կամ ապօրինի արտաքսված անձանց փրկությանը»։

 

Հատկանշական է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հոկտեմբերի 23-ին միջնորդել է հրադադարի համաձայնագրի կնքմանը ուկրաինական Օլեշկի քաղաքում։ Նոյեմբերի 2-ին ԱՄՆ առաջին տիկինը հայտարարեց, որ մարդասիրական առաքելության շրջանակներում հրադադարի ընթացքում Օլեշկիից տարհանվել է մոտ 800 մարդ։ Բացի այդ, հինգշաբթի օրը Մելանյա Թրամփը հյուրընկալելու է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հանդիպումը։

Նմանատիպ