Ոստիկանությունը Մարնեուլիում տեղի ունեցած կողոպուտի գործով ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը Մարնեուլիում տեղի ունեցած կողոպուտի գործով ձերբակալել է մեկ անձի

Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորել են 2006 թվականին ծնված Զ.Դ.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Նրանց տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլի մունիցիպալիտետում բնակվող՝ 1962 թվականին ծնված Ա.Պ.-ին դանակի սպառնալիքով ենթարկել է ավազակային հարձակման, գողացել է թանկարժեք իրեր և 14,000 լարի, ապա փախել դեպքի վայրից։

Իրավապահների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում Զ.Դ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Գործի քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով։